Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշվելու իրավունք. Զատուլին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    13 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    11 կմ/ժ
  • Արարատ 16°C
    49%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    13 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    68%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշվելու իրավունք. Զատուլին

Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշվելու իրավունք. Զատուլին

11 Դեկտեմբեր, 2020 - Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը շարունակում է համարել, որ Արցախի Հանրապետության ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք: Այս մասին Զատուլինն ասաց դեկտեմբերի 11-ին կազմակերպված Երևան-Մոսկվա առցանց քննարկման ընթացքում:

 

«Ես շարունակում եմ համարել, որ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք: Առավել ևս, որ Խորհրդային Միության փլուզման պահին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունն արդեն չէր վերահսկում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքները: Վերանայման կարիք ունեն Ադրբեջանի այն հայտարարությունները, թե դա իրենց տարածքներն են»,- ասաց Զատուլինը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը ճիշտ չի համարում այն միտքը, թե Ռուսաստանը բանակցային գործընթացից հանել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այս մասին Նալբանդյանն ասաց դեկտեմբերի 11-ին կազմակերպված Երևան-Մոսկվա առցանց քննարկման ընթացքում:

«Ճիշտ չէ այն միտքը, որ Ռուսաստանը բանակցային գործընթացից հանել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Դա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Բանակցային ողջ գործընթացի ընթացքում կարգավիճակի հարցը եղել է բոլոր աշխատանքային փաստաթղթերում»,- ասաց Նալբանդյանը:
 

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ կարևոր է, թե որքանով համանախագահներին կհաջողվի շարունակել բանակցությունները Ղարաբաղի կարգավիճակի հարցով:

 

Թեմայի այլ նորություններ