Արցախի տեղեկատվական շտաբն արձագանքել է Բերդաշենի սահմաններին Ադրբեջանի ԶՈՒ մոտենալու լուրերին. ՊԲ-ն հորդորում է համբերատար լինել Արցախում սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման հարցում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    11 կմ/ժ
  • Արարատ 16°C
    49%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    13 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    68%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Արցախի տեղեկատվական շտաբն արձագանքել է Բերդաշենի սահմաններին Ադրբեջանի ԶՈՒ մոտենալու լուրերին. ՊԲ-ն հորդորում է համբերատար լինել Արցախում սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման հարցում

Արցախի տեղեկատվական շտաբն արձագանքել է Բերդաշենի սահմաններին Ադրբեջանի ԶՈՒ մոտենալու լուրերին. ՊԲ-ն հորդորում է համբերատար լինել Արցախում սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման հարցում

Արցախի տեղեկատվական շտաբն արձագանքել է նոյեմբերի 23-ին մամուլում շրջանառված այն լուրերին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին։ Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը Արցախի տեղեկատվական շտաբից, հարցը վերաբերում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանմանը և գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։

«Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ և գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական լուրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արցախի Պաշտպանության բանակը հորդորում է համբերատար լինել ԱՀ սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում Պաշտպանության բանակի ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացների նկատմամբ։

«Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում Պաշտպանության բանակի ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները: Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում: Խնդրում ենք տեղում առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրին լուծում գտնելու քայլերից»,- InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Թեմայի այլ նորություններ