Արցախի փրկարարները հոկտեմբերի 18-ից դադարեցրել են ԼՂ-ում աճյունների որոնողական աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    88%
    2 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    47%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    62%
    7 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    55%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Արցախի փրկարարները հոկտեմբերի 18-ից դադարեցրել են ԼՂ-ում աճյունների որոնողական աշխատանքները

Արցախի փրկարարները հոկտեմբերի 18-ից դադարեցրել են ԼՂ-ում աճյունների որոնողական աշխատանքները

 2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված ու մեկ տարի իրականացված որոնումների և Ադրբեջանի կողմից դիերի փոխանակման արդյունքում գտնվել է 1697 աճյուն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«2020 թվականի նոյեմբերի 13-ին ՌԴ խաղաղապահ ուժերի, ԿԽՄԿ առաքելության և ադրբեջանական կողմի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ, Շուշիում սկսվեց որոնողական, դիերի հայտնաբերման և փոխանակման գործընթացը։

Այդ օրն առաջին անգամ հայերն ու ադրբեջանցիները դեմ առ դեմ հանդիպեցին եւ բանակցեցին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման շուրջ։

Աշխատանքները տեղում համակարգել են ԱԻ ծառայության նախկին տնօրեն (այժմ` ՆԳ նախարար) գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և տեղակալ (այժմ ԱԻՊԾ տնօրեն) գնդապետ Մեխակ Արզումանյանը»,- գրել է Թադևոսյանը:

ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հայտնում է, որ որոնողական աշխատանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված են:

Թեմայի այլ նորություններ