Արցախի պետնախարարը մի շարք համայնքային հանդիպումներ է ունեցել Սան Ֆրանցիսկոյում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    46%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    84%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    83%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    57%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Արցախի պետնախարարը մի շարք համայնքային հանդիպումներ է ունեցել Սան Ֆրանցիսկոյում

Արցախի պետնախարարը մի շարք համայնքային հանդիպումներ է ունեցել Սան Ֆրանցիսկոյում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 31-ին մի շարք համայնքային հանդիպումներ է ունեցել Սան Ֆրանցիսկոյում:

Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմից, հանրային հանդիպման ժամանակ Արտակ Բեգլարյանը և պետնախարարի գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանը ներկայացրել են Արցախում տիրող իրավիճակը, ընթացիկ ու երկարաժամկետ հիմնախնդիրներն ու ծրագրերը: Նրանք ընդգծել են Արցախի վերականգնման ու զարգացման գործում Սփյուռքի շարունակական ներգրավվածության անհրաժեշտությունը, որը չպետք է սահմանափակվի նյութական միջոցների տրամադրմամբ, այլ հատկապես՝ մարդկային ռեսուրսների արդյունավետ կիրառմամբ:

Ըստ աղբյուրի՝ ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի ղեկավար Երվանդ Զորյանի նախաձեռնությամբ՝ քննարկում է տեղի ունեցել տեխնոլոգիական ոլորտում աշխատող մի խումբ հայ առաջատար մասնագետների հետ՝ Արցախի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների շուրջ:

Տեղի են ունեցել նաև մի շարք այլ առանձին հանդիպումներ ու քննարկումներ՝ կրթական ու մարդասիրական որոշ ծրագրերի վերաբերյալ:

Թեմայի այլ նորություններ