Արցախի պետնախարարը հյուրընկալել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    34%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    54%
    2 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    66%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    42%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    67%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    34%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    55%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    34%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 16°C
    68%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Արցախի պետնախարարը հյուրընկալել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

Արցախի պետնախարարը հյուրընկալել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 29-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին և փոխնախարար Ռուբեն Սարգսյանին:

Ինչպես հայտնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից` հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախի վերականգնմանն ու սոցիալական ոլորտում լայնածավալ համագործակցությանն առնչվող օրակարգային ու հեռանկարային մի շարք հարցեր:
 
«Ի հեճուկս տարբեր դժվարությունների և մարտահրավերների՝ մեր համագործակցությունը լայն թափով շարունակվում է: Ուզում եմ առիթն օգտագործել և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանն ու Ձեր գլխավորած գերատեսչությանը հետպատերազմյան շրջանում Արցախին ցուցաբերվող մեծածավալ սոցիալական ու հարակից աջակցության համար: Տեղյակ եմ, որ իրագործել եք շուրջ 15 ծրագիր՝ նյութական և ոչ նյութական աջակցության տեսքով, որոնք օգնել են ԱՀ բնակչությանն ու կառավարությանը խուսափել խոշոր ճգնաժամից և այս ժամանակահատվածը օգտագործել տնտեսության, կառավարման համակարգի վերականգնման համար, որպեսզի  կարողանանք առաջիկայում սոցիալական աջակցության ծրագրերը սահուն փոխարինել զարգացման ծրագրերով»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:
 
Բնութագրությունը հասանալի չէ
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն, անդրադառնալով հետպատերազմյան շրջանում իրականացված աշխատանքներին, ընդգծել է, որ դրանք նպատակ ունեին շրջանցելու և հաղթահարելու սոցիալական հնարավոր ճգնաժամը:
 
«ՀՀ Կառավարությունը, սերտ գործակցելով ԱՀ կառավարության հետ և ճիշտ ընտրելով թիրախային ուղղությունները, կարողացավ ծավալուն աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ: Եվ մեզ համար շատ կարևոր է այդ նույն տրամաբանության շարունակել համագործակցային աշխատանքը՝ սահմանելով նաև սկզբունքները: Այդ սկզբունքներից է, ինչպես նշեցիք Ձեր խոսքում, սոցիալական աջակցության ծրագրերից անցում կատարելը զարգացման ծրագրերի»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:
 
Այցի նպատակներից էր նաև Արցախում սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը խթանելըՆույն օրը պետական նախարարն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ներկա են գտնվել  սոցիալական Ձեռնարկատիրական շաբաթի շրջանակներում անցկացվող դասընթացներին:
 
Արտակ Բեգլարյանը կարևորել է ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խթանումը, ինչպես նաև սոցիալական ձեռնարկատիրության մշակույթի ներդնումն Արցախում: Որպես այդ նպատակի առաջին քայլ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է Արցախի պետական համալսարանում սոցիալական ձեռնարկատիրության կենտրոն հիմնելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Թեմայի այլ նորություններ