Արցախի ՊԲ-ն մերօրյա հերոսների սխրանքների նոր դրվագներ է ներկայացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 14°C
    69%
    2 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    85%
    9 կմ/ժ
  • Արարատ 20°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    66%
    10 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Արցախի ՊԲ-ն մերօրյա հերոսների սխրանքների նոր դրվագներ է ներկայացրել

Արցախի ՊԲ-ն մերօրյա հերոսների սխրանքների նոր դրվագներ է ներկայացրել

Արցախի ՊԲ-ն մերօրյա հերոսների սխրանքների նոր դրվագներ է ներկայացրել:

«Փոխգնդապետ Արտակ Վահրամի Կարապետյանը հմտորեն և արդյունավետ կերպով ղեկավարել է ենթականերին, կառավարել մարտը, ապահովել վիրավորների ժամանակին դուրս բերումը, ստորաբաժանման համալրումը պահեստազորայիններով, անձամբ մասնակցել թշնամու առաջխաղացումը կասեցնելու համար մղված մարտերին:

Անձնական արիություն է ցուցաբերել փոխգնդապետ Վազգեն Ժիրիկի Նիկողոսյանը՝ հյուսիս-արևելյան հատվածում գտնվող կարևոր բարձունքում, թշնամու հարյուր հոգանոց խմբի գրոհները հետ մղելու ժամանակ՝ խոցելով հակառակորդի մեծաթիվ կենդանի ուժ:

Հյուսիս-արևելյան Ճակատային գծում, թշնամական ուժերի ջախջախմանը նպաստել, և մեր դիրքերի մատույցները անառիկ է պահել կապիտան Սարգիս Վաչագանի Ջիլավյանը:

Սերժանտ Էդգար Սուրենի Եղիազարյանը հարավային ճակատում մասնակցել է մեր ուժերի կազմակերպած հակագրոհին՝ յուրային հրամանատարական դիտակետի վրա

տեղադրելով մեր դրոշը և կորուստներ պատճառել հակառակորդին:

Թշնամական հրետակոծության պայմաններում ծառայողական պարտականությունները և մարտական առաջադրանքները բարձր մակարդակով ու բարեխղճորեն են կատարել պահեստազորային Գարի Էդուարդի Հովսեփյանը, կապիտան Էմմա Արամայիսի Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրայիններ Նորայր Վլադիմիրի Գրիգորյանը, Արսեն Ստեփանի Պետրոսյանը, ավագ սերժանտ-պայմանագրային Արտաշես Վալերիի Ավանեսյանը»,- տեղեկացրել է ԱՀ ՊԲ-ն:

Թեմայի այլ նորություններ