Արցախի ՊԲ-ն հայտարարում է՝ անհայտ պայմաններում կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի մարտական դիրքերի անձնակազմի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    58%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    80%
    7 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23765
  • Դոլար = 387.646

Արցախի ՊԲ-ն հայտարարում է՝ անհայտ պայմաններում կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի մարտական դիրքերի անձնակազմի հետ

Արցախի ՊԲ-ն հայտարարում է՝ անհայտ պայմաններում կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի մարտական դիրքերի անձնակազմի հետ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։

«Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ»,- հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Արցախի ՊԲ-ն տեղեկությունը չի հաստատել, ուսումնասիրում ենք այդ նյութերը՝ իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական աղբյուրներում տարածվող տեղեկատվությունը, թե վերջին երեք օրում ևս 100 հայ է գերեվարվել:

«Պաշտպանության բանակը այդ տեղեկությունները չի հաստատել, ուստի չեմ բացառում, որ ադրբեջանական աղբյուրները այդ լուրերը տարածում են դիտավորությամբ՝ լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար։ Մենք, իհարկե, հրատապ ռեժիմով ուսումնասիրում ենք այդ նյութերը՝ իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար։ Հավելեմ, որ ենթաշրջանում Պաշտպանության բանակը ու ռուս խաղաղապահ զորախումբը ակտիվ աշխատում են՝ լարվածությունը թուլացնելու ու հնարավոր բախումները կանխելու նպատակով»,- ասել է Պողոսյանը:

Թեմայի այլ նորություններ