Արցախի Պաշտպանության Բանակում սեպտեմբերի 7-ից 13-ը պահեստազորի սակրավորների հետ անց են կացվել ուսումնավարժական հավաքներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 11°C
    90%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    89%
    5 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Արցախի Պաշտպանության Բանակում սեպտեմբերի 7-ից 13-ը պահեստազորի սակրավորների հետ անց են կացվել ուսումնավարժական հավաքներ

Արցախի Պաշտպանության Բանակում սեպտեմբերի 7-ից 13-ը պահեստազորի սակրավորների հետ անց են կացվել ուսումնավարժական հավաքներ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ կարևորելով մարտունակ և մասնագիտական գիտելիքներով զինված պահեստազորայինների դերը՝ պաշտպանության բանակում սեպտեմբերի 7-ից 13-ը պահեստազորի սակրավորների հետ անց են կացվել ուսումնավարժական հավաքներ: Ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանով նախատեսված հավաք-պարապմունքները նպատակ ունեին  բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև ամրապնդել ինժեներական ապահովման խնդիրների կատարման ունակությունները:  Դասախոսությունների, տեսական և գործնական պարապմունքների միջոցով մասնակից կազմը վեր է հիշել ու ձեռք բերել այն բոլոր գիտելիքները, որոնք անհրաժեշտ են մարտական առաջադրանքները հմուտ և արդյունավետ կյանքի կոչելու համար:

Մարտավարամասնագիտական պարապմունքների ավարտին, ամփոփելով արդյունքները, նախանշվել են նաև հետագա անելիքները, որոնց վերաբերյալ պատասխանատու սպաները ոլորտի ղեկավարության կողմից ստացել են համապատասխան ցուցումներ ու առաջադրանքներ:

Թեմայի այլ նորություններ