Արցախի ոստիկանությունը հրապարակել է Կարմիր շուկայում ադրբեջանցիների կողմից կրակահերթի ենթարկված մեքենայի լուսանկարը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    84%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    62%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    86%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    74%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Արցախի ոստիկանությունը հրապարակել է Կարմիր շուկայում ադրբեջանցիների կողմից կրակահերթի ենթարկված մեքենայի լուսանկարը

Արցախի ոստիկանությունը հրապարակել է Կարմիր շուկայում ադրբեջանցիների կողմից կրակահերթի ենթարկված մեքենայի լուսանկարը

Ադրբեջանական զինուժն այսօր ժամը 14:30-ի սահմաններում հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ։

Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից՝ Կ.Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով տուժածներ չկան: 

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները: 

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները:

Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է:

Թեմայի այլ նորություններ