Արցախի նախագահը Կաղարծի համայնքում ծանոթացել է ասֆալտապատման աշխատանքներին և նորակառույց շենքի բնակարանային պայմաններին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    61%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    67%
    7 կմ/ժ
  • Արարատ 14°C
    52%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    10 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    65%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    59%
    11 կմ/ժ
  • Արցախ 15°C
    68%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Արցախի նախագահը Կաղարծի համայնքում ծանոթացել է ասֆալտապատման աշխատանքներին և նորակառույց շենքի բնակարանային պայմաններին

Արցախի նախագահը Կաղարծի համայնքում ծանոթացել է ասֆալտապատման աշխատանքներին և նորակառույց շենքի բնակարանային պայմաններին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտունու շրջանի Կաղարծի համայնք:

Երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է համայնքը մայրուղուն կապող մոտ 5 կմ երկարությամբ  ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին, որոնք իրականացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։ Կապալառու «Վիրաժ» արտադրական կոոպերատիվի ղեկավարի հավաստմամբ՝ ըստ նախատեսված ժամանակացույցի՝ ասֆալտապատման և գծանշման գործընթացն ամբողջությամբ կավարտվի արդեն սեպտեմբերին: 

Քաղաքաշինության նախարարի, շրջանի վարչակազմի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ նախագահ Հարությունյանը հետևել է համայնքի փողոցների հենապատերի բետոնապատման աշխատանքներին, ինչպես նաև այցելել օրերս շահագործման հանձնված բազմաբնակարան շենքի բնակիչներին, ծանոթացել բնակարանային պայմաններին:

Շենքի 14 բնակարանները բաժանվել են բազմազավակ և Հադրութի շրջանից տեղահանված ընտանիքների:  

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բոլոր բնակավայրերը մայրուղիներին կապող ճանապարհների ասֆալտապատումը շարունակում է գտնվել կառավարության ուշադրության կենտրոնում՝ մասնավորապես նշելով, որ ենթաշրջանում շուտով կսկսվի Պառավաթումբ, Հաղորտի համայնքների և կավարտվի Մուշկապատի ճանապարհների ասֆալտապատման գործընթացը:

Արցախի նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ բնակարանաշինության ուղղությամբ համայնքներում պետք է շատ կոնկրետ քայլեր ձեռնարկվեն՝ հաշվի առնելով առկա ներուժի չափն ու եղած պահանջարկը:

Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանը եղել է նաև Կաղարծիի 19-րդ դարի Սուրբ Թարգմանչանց  եկեղեցում, որը վերանորոգվում է բարեգործական միջոցներով։

 

 

Թեմայի այլ նորություններ