Արցախի նախագահն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ վարչության անդամներին և խորհրդակցություն է հրավիրել պաշտպանության, ֆինանսների և քաղաքաշինության նախարարների մասնակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    52%
    2 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 18°C
    54%
    16 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    69%
    2 կմ/ժ
  • Արարատ 19°C
    37%
    17 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    51%
    10 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    52%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    52%
    2 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    59%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Արցախի նախագահն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ վարչության անդամներին և խորհրդակցություն է հրավիրել պաշտպանության, ֆինանսների և քաղաքաշինության նախարարների մասնակցությամբ

Արցախի նախագահն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ վարչության անդամներին և խորհրդակցություն է հրավիրել պաշտպանության, ֆինանսների և քաղաքաշինության նախարարների մասնակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամներին` միության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ: Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել միության անդամներին սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ակտիվ մասնակցության և հետպատերազմական ծանր շրջանի խնդիրների հաղթահարման գործընթացից անմասն չմնալու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են զորացրված և պահեստազոր անցած սպաների խնդիրները:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ պաշտպանության, ֆինանսների և քաղաքաշինության նախարարների մասնկացությամբ: Երկրի ղեկավարը նշել է, որ պաշտպանական ոլորտի ենթակառուցվածքների ստեղծումը, վերակառուցումն ու դրանց շահագործումն առաջնահերթ խնդիրներից են հանդիսանում, և դրանց լուծման համար համապատասխան քանակի շինարարական տեխնիկայի և ֆինանսական միջոցների ժամանակին հատկացումը կառավարության ուշադրության կենտրոնում է: Ներկայացված ծրագրերի ծավալն ու ժամանակացույցը  քննարկելուց հետո նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել: Հատուկ անդրադարձ է եղել հայկական բնակավայրերի` ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնվելու հետևանքով առանց կացարանների մնացած զինվորականների և պահեստազորայինների բնակարանային խնդիրներն արագացված ընթացակարգով լուծելու հարցին:

Թեմայի այլ նորություններ