Արցախի Մարտունու բնակավայրերի էլեկտրամատակարարման աշխատանքներ են ընթանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Լոռի 15°C
    64%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    11 կմ/ժ
  • Արարատ 22°C
    37%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    65%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    57%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    47%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21414
  • Դոլար = 388

Արցախի Մարտունու բնակավայրերի էլեկտրամատակարարման աշխատանքներ են ընթանում

Արցախի Մարտունու բնակավայրերի էլեկտրամատակարարման աշխատանքներ են ընթանում

 Շուրջ 2-3 օր է էլեկտրամատակարարման ընդհանուր ցանցին է միացվել  Հայաստանի Հանրապետությունից օդային գծով դեպի Արցախ եկող էլեկտրականությունը: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատար Լևոն Գաբրիելյանը՝ հավելելով, որ դրա շնորհիվ ապահովվել է հոսանքագծերի անհրաժեշտ լարումը,  բավականին նվազել են էլեկտրամատակարարման ցանցի ծանրաբեռնվածությունն ու հարկադրված անջատումները:

«Այժմ, եթե անջատումներ լինում են, ապա միայն օդային գծերի տեղափոխման ու ենթակայանների վերանորոգման ու կառուցման աշխատանքների պատճառով: Բացի Մարտունու շրջանից, Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում կանոնավոր էլեկտրամատակարարումը վերականգնվել է: Մարտակերտի շրջանում կան որոշ գյուղեր, որտեղ էլեկտրամատակարարման ամբողջական վերականգնման համար ներքին օդային գծի վերանորոգման անհրաժեշտություն է զգացվում: Ինչ վերաբերում է Մարտունու բնակավայրերին, ապա ներկայումս գործնական աշխատանքներ են իրականացվում Ստեփանակերտից Ննգիի ճանապարհով դեպի շրջանի բնակավայրեր հասնող էլեկտրականության մոտ 40 կիլոմետրանոց օդային գծի ստեղծման ուղղությամբ: Ըստ հատվածների՝  պետք է կառուցվեն են նոր ենթակայաններ, վերականգնվեն կամ անցկացվեն օդային գծեր: «Արցախէներգո» ընկերության մասնագետներն այդ ուղղությամբ աշխատում են 24-ժամյա ռեժիմով: Արվում է հնարավորը առավելագույն սեղմ ժամկետում, արդյունավետ եղանակով Մարտունու շրջանի բնակավայրերին կանոնավոր էլեկտրամատակարարում հասցնելու համար»,-մանրամասնեց ոլորտի պատասխանատուն:

Թեմայի այլ նորություններ