Արցախի խորհրդարանի ղեկավարը ընդունել է «Արդարություն» խմբակցության անդամներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    84%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    62%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    86%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 6°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    74%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Արցախի խորհրդարանի ղեկավարը ընդունել է «Արդարություն» խմբակցության անդամներին

Արցախի խորհրդարանի ղեկավարը ընդունել է «Արդարություն» խմբակցության անդամներին

Օգոստոսի 17-ին Արցախի խորհրդարանի ղեկավարը ընդունել է «Արդարություն» խմբակցության անդամներին: 

ԱԺ նախագահը ողջունելով խմբակցության անդամներին՝ ներկայացրել է իր՝ որպես խորհրդարանի ղեկավարի պաշտոնական և ոչ պաշտոնական, ինչպես նաև չլուսաբանված հանդիպումների մասին տեղեկատվություն և դրանցից ակնկալված ու ստացված արդյունքները:

Արթուր Թովմասյանը կարևորել է Արցախի «Արդարություն» կուսակցության գործունեությունը՝ որպես երկրում գործող ընդդիմադիր ուժի և ընդգծել. «Եթե իշխանությունը իր թիկունքում չզգա ընդդիմության շունչը, ապա այն լճացում կապրի բառիս ամբողջական իմաստով»:

Խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը գոհունակություն է հայտնել ընդունելության համար, կիսվել խմբակցության մտահոգություններով և հույս հայտնել, որ  նման ձևաչափով հանդիպումները  կլինեն շարունակական:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ԱԺ-ում Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության և կարևորության մասին, ԱՀ և ՀՀ միջխորհրդարանական կապերի վերականգնմանն ու ակտիվացմանն առնչվող և այլ հարցեր:

ԱԺ նախագահը վստահեցրել է, որ խմբակցության կողմից ներկայացված ցանկացած առաջարկ պատրաստ են քննարկելու:

Թեմայի այլ նորություններ