Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    23%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    36%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    49%
    4 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    12 կմ/ժ
  • Արարատ 23°C
    30%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    69%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    48%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    23%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Արցախ 16°C
    76%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը սեպտեմբերի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին ներկա էին խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները, ԱԺ աշխատակազմի պատասխանատուներ: ԱՀ ԱԺ լրատվության և հանրության  հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ քննարկվել են ԱՀ  Աժ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի բացմանը և սեպտեմբերի 29-ին կայանալիք նիստի օրակարգին վերաբերող հարցեր: Նիստի քննարկմանն է ներկայացվում ԱՀ հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Օրակարգում ընդգրկված են ««Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»,«Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,««Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» կոնվենցիան վավերացնելու մասին»  օրենքների նախագծերը:

Օրակարգում ներառված են հարցեր Հանրապետության նախագահին և Կառավարությւան անդամներին:

Նիստը կամփոփվի պատգամավորների հայտարարություններով:

 

 

 

 

Թեմայի այլ նորություններ