Արցախի կառավարությունը տնտեսության զարգացման համար նոր ուղղություններ է մշակում
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    56%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    73%
    7 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    85%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    69%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Արցախի կառավարությունը տնտեսության զարգացման համար նոր ուղղություններ է մշակում

Արցախի կառավարությունը տնտեսության զարգացման համար նոր ուղղություններ է մշակում

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է «Ջիջի» ՓԲԸ և «Էսէֆէլ» ՍՊԸ հիմնադիր ղեկավարներ Խաչատուր Գրիգորյանին և Արսեն Գևորգյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը նշել է, որ ստեղծված իրավիճակում Կառավարությունը տնտեսության զարգացման համար նոր ուղղություններ է մշակում, որտեղ առանցքային դերակատարություն է ունենալու տեխնոլոգիական ոլորտը: Այդ համատեքստում նախագահը ողջունելի է համարել նշված ընկերությունների կողմից ներկայացված առաջարկները՝ Արցախում ներդրումային ծրագրերի վերաբերյալ: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ տեխնոլոգիապես ուժեղ ու զարգացած երկիր կառուցելու նպատակով իշխանությունները ջանքեր չեն խնայելու և դաշտն ավելի գրավիչ դարձնելու համար մշտապես պատրաստ են ոլորտի մասնագետների հետ բաց և ինստիտուցիոնալ քննարկումներ իրականացնել:

Թեմայի այլ նորություններ