Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու նախագիծը խորհրդարանը չընդունեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    88%
    2 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    47%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    62%
    7 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    55%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու նախագիծը խորհրդարանը չընդունեց

Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու նախագիծը խորհրդարանը չընդունեց

Խորհրդարանը 10 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունեց Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու «Հայաստան» խմբակցության նախագիծը:

«Նախագծում առաջարկվող լուծումների մի մասը վերաբերում էր Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև կնքված միջխորհրդարանական համաձայնագրի հիման վրա ստեղծված հանձնաժողովի իրավասությանը, որը նախագահում են ՀՀ-ի և ԱՀ-ի ԱԺ նախագահները: Այդ իրավասության ոլորտի մի մասը տեղափոխել սոսկ պրոֆիլային հանձնաժողովի ոլորտ, սխալ է: Առաջարկվող լուծումների մի մասն արդեն իսկ ընդգրկված է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իրավասության ոլորտում, գործառույթների մի մասը վերապահված են այլ հանձնաժողովներին»,- իր ելույթում մեկնաբանեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 10-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել էր ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած՝ «Արցախի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողով» ստեղծելու հարցը։

Վլադիմիր Վարդանյանը կոչ էր արել գործընկերներին ձեռնպահ քվեարկել:

«Կոչ եմ անում իմ գործընկերներին՝ ոչ թե մերժել այս նախագիծը, որովհետև սա շատ վատ մեսիջ կլինի նաև մեր արցախյան գործընկերներին, այլ պարզապես ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից»,- ասել էր Վարդանյանը:

Թեմայի այլ նորություններ