Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հարցազրույց է տվել ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    51%
    2 կմ/ժ
  • Լոռի 16°C
    53%
    1 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    66%
    12 կմ/ժ
  • Արարատ 19°C
    38%
    12 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    67%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 16°C
    68%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հարցազրույց է տվել ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությանը

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հարցազրույց է տվել ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությանը

Մասնավորապես անդրադառնալով Գործակալության Արցախում 2020թ.-ի աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո ենթակառուցվածքների վերականգնմանը վերաբերող հարցին՝ պետնախարարը նշել է, որ Արցախի կառավարությունը, ՀՀ ու ՌԴ կառավարությունների և հայկական Սփյուռքի աջակցությամբ, բարձր տեմպերով իրականացրել է ամբողջ հանրապետության լիարժեք կենսագործունեության ապահովման համար անհետաձգելի քայլերի մի ողջ համախումբ:

«Այն դպրոցներն ու հիվանդանոցները, որոնք թիրախավորվել էին Ադրբեջանի կողմից, հիմնականում վերանորոգվել, վերակառուցվել ու համալրվել են անհրաժեշտ սարքավորումներով: Արցախում արդեն լիարժեք գործում են վնասված դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցները, բուժկետները, և մնացել են մի շարք խոշոր ենթակառուցվածքային վնասներ վերականգնելու համար:

Հիմա հանրապետությունում ամենասուր հարցը բնակարանայինն է, ունենք գրեթե 40,000 տեղահանված, որը մեր բնակչության շուրջ 27 տոկոսն է կազմում: Նրանց բնակտարածքով ապահովելը Արցախի իշխանությունների գերխնդիրն է՝ անշուշտ, անվտանգության հարցերի լուծումից հետո: Ստեփանակերտում և շրջաններում ձևավորված են խոշոր շինհրապարակներ, և արդեն տարեվերջին կշահագործվեն բազմաբնակարան շենքեր ու առանձնատներ: Պլանավորում ենք երեք տարվա ընթացքում ավելի քան 6,000 բնակարան կառուցել կամ ձեռք բերել, սակայն դեռևս զգալի աջակցության կարիք ունենք նաև այդ ոլորտում»,- ասել է Արտակ Բեգլարյանը:

Պետնախարարի խոսքով՝ մեկ այլ լրջագույն խնդիր է չպայթած զինամթերքի վնասազերծումը, քանի որ հազարավոր բնակիչների կյանքն ու առողջությունը վտանգի տակ է՝ դրանց առկայությամբ պայմանավորված: Այդ ուղղությամբ, ըստ պաշտոնյայի, ևս նշանակալի աշխատանք է տարվել պետական, ռուս խաղաղապահների և մասնավոր մասնագիտացված խմբերի կողմից՝ ոչնչացնելով տասնյակ հազարավոր չպայթած զինամթերքներ:

«Կարևոր եմ համարում ընդգծել նաև պատերազմի հետևանքով տուժած անձանց ու ընտանիքների ֆիզիկական և (կամ) հոգեբանական վերականգնման խնդիրը: Պատերազմյան տրավմաների հաղթահարումը էական նշանակություն է ունենալու բոլոր ոլորտների վերականգնման ու հետագա զարգացման համար: Այս ուղղությամբ որոշակի ծրագրեր իրականացվել են, սակայն ավելի մասշտաբային ու համակարգված ծրագրերի ու որակյալ մասնագետների կարիք կա դեռևս: Ֆիզիկական վերականգնման համար առողջապահության համակարգը և Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնն աշխատում են ակտիվորեն, բայց այդ առումով էլ ենթակառուցվածքների ու մասնագիտական կարողությունների ընդլայնման կարիք ունենք:

Մեկ այլ խնդիր է պատերազմի հետևանքով նյութական մեծ կորուստների առկայությունը, որը շոշափելի սոցիալական խնդիրներ է հարուցել տասնյակ հազարավոր անձանց համար: Արդեն Արցախի կառավարության կողմից սկսել են նյութական վնասների դիմաց աջակցության ցուցաբերման աշխատանքները, որոնք, մեր հաշվարկներով, հասնելու են շուրջ 5 մլրդ ռուբլու, սակայն պետք է պարզաբանել, որ դա ամենևին վնասի իրական արժեքը չէ և փոխհատուցում չենք տրամադրում մասնավոր անձանց, այլ՝ աջակցություն, որպեսզի կարողանան դիմակայել ընթացիկ դժվարություններին ու ոտքի կանգնել»,- նշել է պետնախարարը:

Բեգլարյանը ընդգծել է, որ աշխատատեղերի ստեղծումն ու պահպանումը միշտ էլ եղել է Արցախի կառավարության գերակա խնդիրներից: Այն ավելի է սրվել 44-օրյա պատերազմից հետո, քանի որ տեղահանված բնակչության մեծ մասը մնացել են առանց աշխատանքի: Նրանց զբաղվածության ապահովման ուղղությամբ իրականացվում են մի շարք կոնկրետ ծրագրեր՝ խթանելով աշխատանքը շինարարության, գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ոլորտներում:

«Պատերազմը հարուցել է մի շարք այլ հումանիտար խնդիրներ ևս, որոնք պակաս կարևոր չեն ուշադրության տակ պահելու համար: Մենք նախատեսում ենք վերականգնողական փուլից աստիճանաբար անցում կատարել զարգացման փուլ՝ նպատակ ունենալով կյանքը վերականգնել մեր Հայրենիքում շատ ավելի լավ պայմաններով, քան եղել է պատերազմից առաջ»,- ասել է ԱՀ պետական նախարարը:

Թեմայի այլ նորություններ