Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը համայնքային հանդիպումներ է ունեցել Բոստոնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    88%
    2 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    47%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    62%
    7 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    55%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը համայնքային հանդիպումներ է ունեցել Բոստոնում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը համայնքային հանդիպումներ է ունեցել Բոստոնում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-ից հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Բոստոն քաղաքում հայկական համայնքային տարբեր շրջանակների հետ՝ տեղեկացնում է Արցախի կառավարության Ֆեյսբուքի պաշտոնական էջը:
 
Նոյեմբերի 7-ին Բոստոնի Հայկական ժառանգության պուրակում տեղի ունեցած՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը պետական նախարարը հանդես է եկել ծավալուն ելույթով: Նա, ներկայացնելով ընթացիկ իրավիճակն ու Արցախի ապագայի տեսլականը, շեշտադրել է, որ արցախահայության արդար պայքարը շարունակվում է իր ինքնորոշման իրավունքի ու անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ նպատակ ունենալով բոլոր հիմնական ոլորտներում ապահովել կայուն զարգացում և անվտանգություն: Նա ընդգծել է, որ այսուհետ Սփյուռքը ոչ թե պետք է աջակցի Հայրենիքին, այլ՝ մասնակցի Հայրենիքի զարգացման ու զորացման ջանքերին՝ հիմնական ուշադրությունը դարձնելով ինստիտուտների կայացման ու տեղական կարողությունների զարգացման վրա:
 
Մի շարք այլ հանդիպումներ են տեղի ունեցել համայնքային կազմակերպությունների ղեկավար կազմի հետ, քննարկվել են Արցախում իրականացվող ծրագրերը, առկա կարիքներն ու առաջնահերթությունները:

Թեմայի այլ նորություններ