Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    94%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    100%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    90%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    89%
    5 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը` կազմակերպության ընդհանուր տնօրեն Անդրանիկ Կասպարյանի գլխավորությամբ։ Այս մասին InterLur.cm լրատվական գործակալությունը տեղեկացավ ԱՀ Նախագահի աշխատակազմի լրատվության բաժնից։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Քննարկվել են Քաշաթաղի շրջանի հարավային մասում այգեգործության զարգացմանը, ինչպես նաև լիբանանահայերին Արցախի կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Նախագահը բարձր է գնահատել բարեգործական հիմնադրամի՝ տարիներ ի վեր գործունեությունն Արցախում և նշել, որ կառույցի անմիջական մասնակցությամբ կյանքի կոչված ծրագրերը պահանջված են և ունեն կենսական նշանակություն հանրապետության զարգացման համար։
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները նախագահին են ներկայացրել կառույցի կողմից հանրապետության տարբեր հատվածներում առաջիկայում իրականացվելիք ծրագրերը՝ համոզմունք հայտնելով, որ Արցախի իշխանությունների հետ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։

Թեմայի այլ նորություններ