Արցախի երեխաների համար՝ Ամանորի նվերներ. ռուս խաղաղապահները 9 տոննա մարդասիրական բեռ են հացրել Ստեփանակերտ
▲ Դեպի վեր
  • Երեվան 7°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 0°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    84%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 8°C
    67%
    0 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Արմավիր 8°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    86%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 6°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    74%
    8 կմ/ժ
  • Արցախ 9°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Արցախի երեխաների համար՝ Ամանորի նվերներ. ռուս խաղաղապահները 9 տոննա մարդասիրական բեռ են հացրել Ստեփանակերտ

Արցախի երեխաների համար՝ Ամանորի նվերներ. ռուս խաղաղապահները 9 տոննա մարդասիրական բեռ են հացրել Ստեփանակերտ

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ են հասցրել ավելի քան 9 տոննա մարդասիրական բեռ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր  և բազմազավակ ընտանիքների համար։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Նախօրեին մարդասիրական բեռը հավաքվել էր Մոսկվայի մարզի բարեգործական կազմակերպությունների կողմից և ՌԴ ՊՆ Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով առաքվել էր Երևան, իսկ այնտեղից շարասյան կազմում ռուս խաղաղապահների կողմից տեղափոխվել էր  քաղաք Ստեփանակերտ:

«Այսօր մեր սպաները ռազմական տրանսպորտով Մոսկվա քաղաքից ժամանած մարդասիրական բեռ են հասցրել, որից հետո Էրեբունու օդանավակայանից երթ է իրականացվել դեպի Ստեփանակերտ։ Բեռը գտնվում է Ստեփանակերտում՝ ՌԴ ՊՆ պահեստում, երեխաներին Ամանորին նվերներ տրամադրելու համար այստեղ է հասել 5 հազար խաղալիք, դեկտեմբերի 9-ին նախատեսվում է բերել ևս 5 հազարը։ Բացի այդ, բերվել է բնակավայրերի մանկապարտեզների համար կահույք», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի խոսնակ Ռուսլան Իվանովը։

Ռուս խաղաղապահները բեռը կբաշխեն և կհասցնեն Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր կարիքավոր բնակչի՝ համաձայն հանրային ընդունման հավաքագրված տեղեկատվության։

Թեմայի այլ նորություններ