Արցախի դեմ ագրեսիան չի կարող դիտարկվել որպես միջկրոնական բախում, ահաբեկիչները չեն պատկանում որևէ կրոնի. Դ. Բաբայան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    89%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    82%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    53%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    87%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Արցախի դեմ ագրեսիան չի կարող դիտարկվել որպես միջկրոնական բախում, ահաբեկիչները չեն պատկանում որևէ կրոնի. Դ. Բաբայան

Արցախի դեմ ագրեսիան չի կարող դիտարկվել որպես միջկրոնական բախում, ահաբեկիչները չեն պատկանում որևէ կրոնի. Դ. Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայնը սեպտեմբերի 10-ին Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած՝ «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովին։

Դավիթ Բաբայանը ներկայացրել է Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, գրավված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցեր։

Նախարարն ընդգծել է, որ արբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան չի կարող դիտարկվել որպես միջկրոնական բախում՝ շեշտելով, որ ահաբեկիչներն ու ծայրահեղականները չեն պատկանում որևէ կրոնի։

Այս համատեքստում ԱԳ նախարարն արժևորել է միջկրոնական երկխոսությունը՝ այն դիտարկելով որպես հակամարտությունների խաղաղ կարգավորման, ծայրահեղականության և այլատյացության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը, բարձր գնահատել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու դերը այս գործընթացում։

Թեմայի այլ նորություններ