Արցախի բոլոր բնակավայրերը մաքրվել են պայթած ու չպայթած զինամթերքից. ԱՀ ԱԻՊԾ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    9 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    72%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    85%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    73%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Արցախի բոլոր բնակավայրերը մաքրվել են պայթած ու չպայթած զինամթերքից. ԱՀ ԱԻՊԾ

Արցախի բոլոր բնակավայրերը մաքրվել են պայթած ու չպայթած զինամթերքից. ԱՀ ԱԻՊԾ

Նոյեմբերի 16-22-ը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 347 զանգ, կատարվել է 156 ելք։ Նախորդ շաբաթների համեմատ հրդեհների թիվը զգալիորեն նվազել է: Անցած շաբաթ Արցախի տարածքում գրանցվել է հրդեհի 3 դեպք՝ տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:

Հրշեջ-փրկարարները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով։ Նախորդ շաբաթ գրանցվել է զինամթերքի և այլ պայթուցիկ նյութերի վերաբերյալ 56 ահազանգ։ Սակրավորական խմբերը դրանք տեղափոխել են անվտանգ տարածք ու վնասազերծել: Սակրավորներն այժմ աշխատում են 911 ահազանգման կենտրոնում ստացված կանչերով, քանի որ բոլոր բնակավայրերն ամբողջությամբ մաքրված են պայթած ու չպայթած զինամթերքից: Արցախցի գործընկերներին հումանիտար օգնություն են ցուցաբերում նաև Ռուսաստանի փրկարարները:

Անցած շաբաթ գրանցվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, տուժել է 4 քաղաքացի: Փրկարարներն առաջին օգնություն ցուցաբերելուց հետո վերջիններիս տեղափոխել են բուժհաստատություններ: Սոցիալ-կենցաղային բնույթի դեպքերը 66-ն էին։ Դրանց մեծ մասը բնակչությանն օգնելու կանչեր են՝ հիվանդի կամ մահացած անձի տեղափոխում, ջրամատակարարում, դռան բացում, պարենամթերքի առաքում և այլն:

Թեմայի այլ նորություններ