Արցախի ԱԺ նախագահը քննարկել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների խնդիրները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    74%
    5 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    91%
    14 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    19 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    72%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    50%
    19 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    11 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    51%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.2236
  • Դոլար = 388.01

Արցախի ԱԺ նախագահը քննարկել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների խնդիրները

Արցախի ԱԺ նախագահը քննարկել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների խնդիրները

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է Հայաստանում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ: Այս մասին տեղեկանում ենք Թովմասյանի Ֆեյսբուքի էջից:

«Հանդիպել եմ Քաշաթաղի շրջանի վարչակազմի պատասխանատուների, գյուղապետերի և բնակիչների հետ՝ նպատակ ունենալով նրանց հետ քննարկել ադրբեջանա-արցախյան 3-րդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների խնդիրները։

Հանդիպման ընթացքում պատասխանել եմ մեր քաղաքացիների հուզող հարցերին՝ պատրաստակամություն հայտնելով թե՛ ի պաշտոնե, և թե՛ որպես Արցախի քաղաքացի ամեն կերպ աջակցել նրանց՝ խնդրահարույց հարցերին լուծումներ տալու ճանապարհին։

Կարևոր եմ համարել ևս մեկ անգամ ընդգծել, որ արցախցին փախստական չէ, այլ պանդուխտ՝ հայրենի հողում։

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը, որը ևս պատասխանել է ներկաների հարցադրումներին»,- գրել է նա:

 

Թեմայի այլ նորություններ