Արցախի առողջապահության նախարարը մանրամասներ է հայտնել ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորվածների վիճակի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    51%
    2 կմ/ժ
  • Լոռի 16°C
    53%
    1 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    66%
    12 կմ/ժ
  • Արարատ 19°C
    38%
    12 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    67%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    69%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Արցախի առողջապահության նախարարը մանրամասներ է հայտնել ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորվածների վիճակի մասին

Արցախի առողջապահության նախարարը մանրամասներ է հայտնել ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորվածների վիճակի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:

Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը «Լուրեր» հետ զրույցում տեղեկացրել է՝ վիրավորներից երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկի վիճակը՝ ծանր: Վերջինս վիրահատվել է:

«Վնասվել էր բավական մեծ անոթ, և այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- հայտնել է Արցախի առողջապահության նախարարը:

Արցախի դատախազությունից ավելի ուշ հայտնել են՝ սպանված և վիրավոր քաղաքացիները «Ջրմուղ-կոյուղու» աշխատակիցներ են:

Թեմայի այլ նորություններ