Արցախի անկախության պաշտպանությունն Արցախի ժողովրդի սրբազան պարտքն է ու իրավունքը. Արամ Ա
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    24%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    49%
    4 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    12 կմ/ժ
  • Արարատ 22°C
    30%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    69%
    9 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    24%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    48%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    23%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Արցախ 16°C
    76%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Արցախի անկախության պաշտպանությունն Արցախի ժողովրդի սրբազան պարտքն է ու իրավունքը. Արամ Ա

Արցախի անկախության պաշտպանությունն Արցախի ժողովրդի սրբազան պարտքն է ու իրավունքը. Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ:
 
Ուղերձում մասնավորապես ասվում է.
 
«Արցախի Հանրապետութեան հռչակման 30-ամեակին առիթով, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն Հայրապետական օրհնութեամբ ու ազգային վառ ապրումներով կ՚ողջունենք Արցախի Հանրապետութեան վսեմաշուք Նախագահը, Ազգային Ժողովը և մեր ժողովուրդի սիրելի զաւակները:
 
Արդարև, հայրենիքի անկախութիւնը հռչակողը իր ժողովո՛ւրդն է: Հայրենիքի անկախութիւնը ամէն տեսակ տագնապներու ու մարտահրաւէրներու դէմ պաշտպանողը, դարձեալ իր ժողովուրդն է: Հայրենիքը հող է, պետականութիւն է, ինքնիշխանութիւն է և այս բոլորին խորք, իմաստ ու նպատակ տուողը ժողովո՛ւրդն է:
 
Հետևաբար, այսօր կը նշենք 30 տարիներ առաջ Արցախի ժողովուրդին հռչակած անկախութեան տօնը: Ժողովուրդ մը կը հզօրանայ ու կը յաւերժանայ իր ազատ կամքի ու ինքնիշխանութեան ամբողջական հաստատումով: Հայրենիք մը կը ծաղկի ու կը հզօրանայ իր ժողովուրդի հաւաքական հաւատքով ու նուիրումով:
 
Կեանքի դժուար պայմաններու մէջ հռչակուեցաւ Արցախի Հանրապետութիւնը. դժուար պայմաններու մէջ ան ծաղկեցաւ. և այսօր դառն ու տագնապալից պայմաններու մէջ ան կը նշէ իր անկախութիւնը:
 
Հողային ու մարդկային ահաւոր կորուստ ունեցաւ Արցախը վերջին պատերազմի ընթացքին: Սակայն, չէ՛ ընկճուած Արցախի հայութեան վճռակամութիւնը, չէ՛ տկարացած իր հաւատքը, չէ՛ նահանջած իր նուիրումը: Արդարև, երբ ժողովուրդ մը վճռած է պաշտպանել իր անկախութիւնը, ո՛չ մէկ ոյժ կրնայ ընկճել անոր ոգին ու տկարացնել կամքը:
 
Արցախի անկախութեան պաշտպանութիւնը առաջին հերթին՝ Արցախի ժողովուրդին սրբազան պարտքն է ու իրաւունքը. միաժամանակ, ան ողջ հայութեան պարտաւորութիւնն է ու յանձնառութիւնը:
 
Արցախի Հանրապետութեան անկախութիւնը պէտք է աւելի ամրապնդուի
 
Ա) իր ժողովուրդին համախումբ ներկայութեամբ, պայմաններու պարտադրանքով Արցախէն հեռացած ընտանիքներու վերադարձով, Արցախի տնտեսութեան բարգաւաճումով և արտաքին յարաբերութեանց կազմակերպումով.
 
Բ) Հայաստանի Հանրապետութեան ամբողջական զօրակցութեամբ, յատկապէս տնտեսական ու քաղաքական բնագաւառներէն ներս.
 
Գ) Սփիւռքի հայութեան զօրեղ նեցուկով, տնտեսական ներդրումով և քաղաքական յարաբերութիւններով:
 
Ա՛յս է մարտահրաւէրը մեր ժողովուրդին դիմաց:
 
Ընդառաջ այս մարտահրաւէրին, վերանորո՛գ հաւատքով, տեսլականով ու վճռակամութեամբ պէտք է նշենք Արցախի Հանրապետութեան հռչակման 30-ամեակը:
 
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, իր թեմերով, կառոյցներով ու ժողովուրդով միշտ կը մնայ Արցախի կողքին՝ գործնապէս մասնակից, Արցախի Հանրապետութեան անկախութեան հզօրացման համազգային առաքելութեան»:
 

 

Թեմայի այլ նորություններ