Արցախի ԱԻՊԾ տնօրենը հանդիպել է ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի ղեկավարի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    0 կմ/ժ
  • Լոռի 13°C
    76%
    1 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    49%
    2 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    68%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    66%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    59%
    7 կմ/ժ
  • Արցախ 15°C
    78%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Արցախի ԱԻՊԾ տնօրենը հանդիպել է ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի ղեկավարի հետ

Արցախի ԱԻՊԾ տնօրենը հանդիպել է ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի ղեկավարի հետ

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը տեղակալների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնք, որտեղ տեղակայված են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարության անձնակազմը` տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Կարեն Սարգսյանին դիմավորել է ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին:

Հետպատերազմյան Արցախում այժմ հիմնական ջանքերն ուղղված են սակրավորական աշխատանքների վրա: Ի.Կուտրովսկին արցախցի գործընկերներին է ներկայացրել ռուսական արտադրության գերժամանակակից հատուկ ավտոմեքենան, որը հագեցած է ինժեներասակրավորական սարքավորումներով:
 

Արցախի տարածքը, որտեղ ռազմագործողություններ են տեղի ունեցել, հնարավոր վտանգից մաքրվում և ավելի անվտանգ է դառնում հատուկ հեռակառավարվող ռոբոտների և սարքավորումների միջոցով:

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել ռուս գործընկերներին, նշել, որ Արցախի ու արցախցիների համար անգնահատելի է ՌԴ ԱԻՆ հումանիտար գործունեությունը:

Իգոր Կուտրովսկին խոսել է արտակարգ իրավիճակներում առաջիկայում սպասվող ավելի ընդլայնված համագործակցության մասին:

Նշենք, որ գործընկեր կառույցների միջև համագործակցությունը սկսվել է նոյեմբերից՝ հաստատված զինադադարից անմիջապես հետո: Ռուս գործընկերները ևս ընդգրկվել են փրկարարական աշխատանքներում:

 
 

Թեմայի այլ նորություններ