Արցախի ԱԳՆ-ում տեղադրվել է Երվանդ Հաջիյանի հուշատախտակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    41%
    15 կմ/ժ
  • Լոռի 16°C
    52%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    13 կմ/ժ
  • Արարատ 21°C
    33%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    67%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    50%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    72%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Արցախի ԱԳՆ-ում տեղադրվել է Երվանդ Հաջիյանի հուշատախտակը

Արցախի ԱԳՆ-ում տեղադրվել է Երվանդ Հաջիյանի հուշատախտակը

Սեպտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել  Արցախյան երրորդ պատերազմում նահատակված՝ ԱԳՆ սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման արարողությունը:

Իր ելույթում ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը  նշել է, որ Երվանդ Հաջիյանին Արցախում գիտեն որպես հայրենասեր, պարկեշտ անձնավորության, որը բարձր արհեստավարժությամբ է կատարել իր աշխատանքային պարտականությունները, ապրել է հայրենիքի հոգսերով ու խնդիրներով։

Տոկունություն և համբերություն մաղթելով Երվանդ Հաջիյանի ընտանիքի անդամներին և հարազատներին՝ նախարարն ընդգծել է, որ հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա հայրենակիցների սրտերում։

Թեմայի այլ նորություններ