Արցախցի գործազուրկ քաղաքացիները կապահովվեն վարձատրվող հասարակական աշխատանքով՝ օրական 8 հազար դրամ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    2 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    76%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    82%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24362
  • Դոլար = 387.646

Արցախցի գործազուրկ քաղաքացիները կապահովվեն վարձատրվող հասարակական աշխատանքով՝ օրական 8 հազար դրամ

Արցախցի գործազուրկ քաղաքացիները կապահովվեն վարձատրվող հասարակական աշխատանքով՝ օրական 8 հազար դրամ

Կառավարությունը հաստատեց վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ վերջին պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցառումը: Ինչպես փոխանցում է InterLur.com լրատվական գործակալությունը, որոշման համաձայն, պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման նպատակով նախագծով առաջարկվում է կազմակերպել վարձատրվող հասարակական աշխատանքներ՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով։

«Միջոցառման շրջանակում վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված շահառուին՝ օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար նախատեսվում է վճարել 8 000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը: Աշխատավարձը վճարվում է աշխատած լրիվ օրերի համար:
 

Վարձատրվող հասարակական աշխատանքների մեկ միջոցառման արժեքը չի կարող գերազանցել 2 մլն դրամը, ընդ որում նշված ֆինանսական միջոցները նախատեսվում է տրամադրել աշխատավարձերի վճարման, ինչպես նաև շինանյութեր, բարեկարգման համար անհրաժեշտ այլ պարագաներ (այսուհետ՝ ապրանքներ) ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով: Միջոցառման շրջանակներում ապրանքներ ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով տրամադրվող գումարը չի կարող գերազանցել միջոցառման արժեքի 20 տոկոսը»,- ասված է հիմնավորման մեջ:

Թեմայի այլ նորություններ