Արցախահայության աջակցության նպատակով այս պահին երկու միջոցառում է հաստատված. Մեսրոպ Առաքելյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 18°C
    54%
    16 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    69%
    2 կմ/ժ
  • Արարատ 19°C
    37%
    17 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    51%
    10 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    52%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    59%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Արցախահայության աջակցության նպատակով այս պահին երկու միջոցառում է հաստատված. Մեսրոպ Առաքելյան

Արցախահայության աջակցության նպատակով այս պահին երկու միջոցառում է հաստատված. Մեսրոպ Առաքելյան

Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց Արցախի մեր հայրենակիցների աջակցության ծրագրերը:

«Արցախահայության աջակցության մասով այս պահին հաստատված է երկու միջոցառում: Առաջին միջոցառումն ուղղված է Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին: Յուրաքանչյուր քաղաքացուն տրամադրվում է սոցիալական աջակցություն 68 հազար դրամի չափով: Այս պահի դրությամբ՝ արդեն 30 հազար քաղաքացի ունի հաստատած դիմում: Եվ այսօրվանից արդեն «Հայփոստի» և «Արցախփոստի» միջոցով վճարումները կիրականացվեն»,- նշեց Առաքելյանը:

Ըստ նրա՝ այսօր աջակցություն կստանա մոտ 3000 քաղաքացի, հետագայում յուրաքանչյուր օր հնարավոր է ստացողների թիվը մեծանա, քանի որ դիմումների հոսքը շարունակվում է: Նախարարության  գնահատականով՝ միջոցառման շահառու կարող է հանդիսանալ մինչև 94 հազար քաղաքացի:

«Երկրորդ միջոցառումը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ում բնակավայրերն այս պահին գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս: Այդ քաղաքացիներին տրամադրվելու է օժանդակություն՝ յուրաքանչյուրին 300 հազար դրամի չափով»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այժմ քննարկվում են աջակցության այլ նախագծեր ևս:

Վարչապետ Նիոկլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ միջոցառման շահառումները անձինք են, ոչ թե ընտանիքները: Այսինքն՝ նույն ընտանիքից մի քանի հոգի կարող են հանդիսանալ ընդունված երկու միջոցառումների շահառու: Առաջիկայում էլ կընդունվի միջոցառում բնակարանից զրկված քաղաքացիների համար, որտեղ կրկին միջոցառման շահառու կլինեն անհատները:

«Ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ Արցախի մեր հայրենակիցները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ ու բնակություն հաստատեն Արցախում»,- նշեց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ