Արայիկ Հարությունյանը հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ, քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    53%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    67%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    69%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ, քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող հարցեր

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ, քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին Երևանում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, բարերար Սամվել Կարապետյանին։ Այս մասին հայտնում է ԱՀ կառավարությունը: 

Շնորհակալություն հայտնելով Արցախում իրականացված հումանիտար ծրագրերի համար՝ նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ հետպատերազմյան ժամանակահատվածի խնդիրներն արագ և արդյունավետ հաղթահարելու համար շատ կարևոր է սփյուռքահայության կողմից գործնական ու շարունակական քայլերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող խնդիրներ: Սամվել Կարապետյանը նշել է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր գտնվում է արցախահայության կողքին և առաջիկայում ևս պատրաստվում է մեծածավալ ծրագրեր իրականացնել` ուղղված Արցախի վերազարթոնքին:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը։

Թեմայի այլ նորություններ