Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիացի բժիշկներ Գևորգ Կեպենեկյանին և Խելիլ Էտուին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 14°C
    81%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    79%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    65%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    59%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    77%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Արցախ 18°C
    69%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիացի բժիշկներ Գևորգ Կեպենեկյանին և Խելիլ Էտուին

Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիացի բժիշկներ Գևորգ Կեպենեկյանին և Խելիլ Էտուին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  դեկտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և «Merieux» հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ողջունելով հյուրերին՝ երկրի ղեկավարն առաձնահատուկ կարևորել է Արցախի առողջապահական ոլորտի հետ ուղիղ համագործակցության նրանց պատրաստակամությունը՝ համոզմունք հայտնելով, որ փոխգործակցության նման մակարդակը մեծապես նպաստելու է մատուցվող բուժծառայություններն ավելի որակյալ դարձնելուն:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը,  քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք առաջարկներ:

Թեմայի այլ նորություններ