Արարատ Միրզոյանը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ կքննարկի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    11 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Լոռի 16°C
    52%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    67%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    52%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    72%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Արարատ Միրզոյանը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ կքննարկի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

Արարատ Միրզոյանը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ կքննարկի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ օգոստոսի 31-ին հանդիպելու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը:

Արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Արարատ Միրզոյանն իր առաջին արտերկրյա այցի շրջանակում Լավրովի հետ կքննարկի հարցեր, որոնք առնչվում են տարբեր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ուղղված հետագա քայլերի ձեռնարկմանը, ընդհանուր ինտեգրացիոն միություններում՝ ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ՄԱԿ-ում, ՀԱՊԿ-ում և մյուս միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների կոորդինացմանը:

«Կքննարկվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ին կնքված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում և հումանիտար հարցերն ու Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:

Ակնկալում ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային փոխգործակցությանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ