Ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին. ՀՀ վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    70%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    69%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 13°C
    55%
    5 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    74%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    70%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    61%
    10 կմ/ժ
  • Արցախ 14°C
    69%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին. ՀՀ վարչապետ

Ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին. ՀՀ վարչապետ

Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձևավորելու կարևոր գործիքներից և հարթակներից մեկը հունվարի 11-ի եռակողմ հայտարարության և նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման նպատակով ձևավորված՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի գործունեությունն ակտիվացնելն է և կոնկրետ արդյունքներ արձանագրելը. ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարությունն այս աշխատանքային խմբի գործունեության մեջ տեսնում է լրջագույն հնարավորություն՝ ճեղքելու ՀՀ-ի շուրջ 30 տարի շարունակվող շրջափակումը: Իհարկե, սա ամենևին էլ պարզ գործընթաց չէ և այն սրվում է ինչ-որ միջանցքների մասին ադրբեջանական կողմի ապակառուցողական և սադրիչ հայտարարություններով: Բազմից ասել եմ, որ ո՛չ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերելի հոդվածներում, ո՛չ հունվարի 11-ի հայտարարության մեջ, որն ամբողջությամբ կոմունիկացիաների բացման մասին է, որևէ արտահայտություն, հղում, ձևակերպում չկա Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին:

Խոսքն ուրիշ բանի մասին է. ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի ճանապարհ ստանա Ռուսաստանի, Իրանի հետ տրանսպորտային հաղորդակցության համար, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պետք է ճանապարհ ստանա իր արևմտյան շրջանների, Նախիջևանի հետ տրանսպորտային, կոմունիկացիոն հաղորդակցության համար: Միևնույն ժամանակ, մենք չենք հերքել և չենք հերքում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման որոշակի ռիսկեր պարունակում է Հայաստանի պետական շահերի համար»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային և կենսական շահերի հաշվին:

«Բայց պիտի պատասխան տանք նաև մեկ ուրիշ հարցի՝ իսկ կարո՞ղ է այս գործընթացը տեղի ունենալ միայն ՀՀ շահերի հաշվառումով՝ անտեսելով տարածաշրջանի երկրների շահերը կամ առանց այդ երկրների շահերը հաշվի առնելու»,-ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ