Անհետ կորածների միջազգային օրը պարտավոր ենք վերստին բարձրաձայնելու և միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելու այս կարևորագույն հարցին. ԱՀ ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 7°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    84%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 8°C
    62%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Արմավիր 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    86%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 6°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    74%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Անհետ կորածների միջազգային օրը պարտավոր ենք վերստին բարձրաձայնելու և միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելու այս կարևորագույն հարցին. ԱՀ ՄԻՊ

Անհետ կորածների միջազգային օրը պարտավոր ենք վերստին բարձրաձայնելու և միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելու այս կարևորագույն հարցին. ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այսօր այցելել է ԱՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն: 

«Արցախյան առաջին պատերազմից հետո անհայտ կորած հարյուրավոր ճակատագրերի, ցավոք, միացել են 2020 թ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով դեռևս չգտնված անձանց ճակատագրերը։

Եվ չնայած այս ուղղությամբ կատարվող աշխատանքներին՝ ադրբեջանական կողմը պատշաճ համագործակցություն չի ցուցաբերում ո՛չ հայկական կողմին, ո՛չ միջազգային կազմակերպություններին անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցում, սա այն դեպքում, երբ բազմաթիվ անձանց՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելու վերաբերյալ անհերքելի փաստեր կան։

Յուրաքանչյուր անհայտ կորածի ճակատագրի հետևում մարդիկ են, ովքեր տառապում են իրենց սիրելիների ճակատագիրն ու գտնվելու վայրը չիմանալու ցավից և պայքարում այդ անորոշության ու դրանից բխող բազմաթիվ հետևանքների դեմ։

Սարսափելի ցավին զուգահեռ, որ տարիների հետ միայն աճում է չգտնվող պատասխաններից, անհետ կորածների հարազատները հաճախ բախվում են բազմաթիվ սոցիալական, հոգեբանական, իրավական և տնտեսական դժվարությունների: Նրանց նկատմամբ թե՛ պետության, թե՛ հասարակության ամենօրյա հոգատարությունը խիստ կարևոր և անհրաժեշտ է։ 

Անհետ կորածների միջազգային օրը մենք պարզապես պարտավոր ենք վերստին բարձրաձայնելու և միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելու այս կարևորագույն հարցին։

Այսօր այցելել եմ ԱՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն և քննարկել կազմակերպության և մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ-ը։

Թեմայի այլ նորություններ