Անհետ կորած զինծառայողների ընտանիքները ամսական 300 հազար դրամ աջակցություն կստանան մինչեւ նրանց կարգավիճակի հստակեցումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    41%
    15 կմ/ժ
  • Լոռի 16°C
    52%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    13 կմ/ժ
  • Արարատ 21°C
    33%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    67%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    50%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    72%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները ամսական 300 հազար դրամ աջակցություն կստանան մինչեւ նրանց կարգավիճակի հստակեցումը

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները ամսական 300 հազար դրամ աջակցություն կստանան մինչեւ նրանց կարգավիճակի հստակեցումը

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը։

Հարցը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով՝ նախագիծը վերաբերում է պատերազմի հետեւանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելուն. «Այս պահին գործող կարգավորումներով առկա է ժամանակահատված, համաձայն որի՝ պետք է այդ կարգավիճակը հստակեցվի։ Մինչեւ այդ կարգավիճակի հստակեցումն առաջարկվում է առավելագույնը 6 ամիս ժամկետով յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ աջակցություն տրամադրել անհետ կորած զինծառայողների ընտանիքիներին»։

Առաքելյանի խոսքով՝ անհետ կորած են համարվելու ՊՆ-ի կողմից ներկայացված՝ իրենց տվյալներում առկա զինծառայողները։ Իսկ գործընթացը կազմակերպվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հիմնադրամն է օրենքով սահմանված կարգով հետագայում շառահու դառնալու դեպքում փոխհատուցում տրամադրելու։

«Աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ մինչեւ այս մարդիկ կդառնան շահառու՝ համաձայն գործող օրենքի։ Աջակցությունը տրամադրվելու է բյուջեից, այս պահին՝ 500 մլն դրամի չափով։ Այնուհետեւ՝ հիմնադրամի կողմից վճարումները կատարելուց հետո, կատարված չափով նույնպես կփոխհատուցվի բյուջեից»,- ասաց նախարարը։

Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խնդիրը հետեւյալն է. մեր օրենսդրության համաձայն՝ նաեւ անհետ կորած զինծառայողներն են համարվում հիմնադրամի շահառու, բայց օրենսդրությունը բավականին երկար ընթացակարգեր է նախատեսել, որպեսզի այդ կարգավիճակը ստանան զինծառայողները. «Դրա համար նախ մենք օրենսդրության մեջ փոփոխություն ենք մտցնում եւ կրճատում այդ ժամկետը։ Այդ կարգավիճակը պետք է հաստատվի դատարանով։ Մինչեւ հիմա օրենսդրությամբ նախատեսված էր, որ դա պետք է տեղի ունենա 1 տարվա եւ ավելի ժամանակահատվածի ընթացքում, հիմա մենք այնպես ենք անում, որ դա արագ տեղի ունենա»։
 

Վարչապետը նշեց՝ քանի որ, ամեն դեպքում, մի քանի ամիս այդ պրոցեսները տեւելու են, որոշել են բյուջեից գումար փոխանցել հիմնադրամին, որ հիմնադրամն այս ընթացքում նման կարգավիճակի հավանականություն ունեցող անձանց ընտանիքներին ամսական 300 հազար դրամ աջակցություն տրամադրի՝ մինչեւ կարգավիճակը կհստակեցվի. «Եթե այս պրոցեսի արդյունքում կպարզվի, որ քաղաքացիները շահառու են, բյուջեից վճարված գումարը կհաշվանցվի, այսինքն՝ կնվազեցվի այն գումարից, որն ի սկզբանե պիտի ստանային։ Եթե կպարզվի, որ շահառու չեն, կլինի որպես անհատույց աջակցություն այս ընթացքում»։

Նա ընդգծեց, որ այս համատեքստում ներառվում են նաեւ գերեվարված անձանց ընտանիքները։

Թեմայի այլ նորություններ