ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել․ ի՞նչ քննարկում են ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ու ՀՀ արտգործնախարարը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    51%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    86%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    87%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    62%
    28 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    74%
    13 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    50%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    13 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    37%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    91%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20503
  • Դոլար = 388

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել․ ի՞նչ քննարկում են ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ու ՀՀ արտգործնախարարը

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել․ ի՞նչ քննարկում են ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ու ՀՀ արտգործնախարարը

Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքից:

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանն այսօր զրուցել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ: Սթիվեն Բիգանը ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանին ողջունել է նոր նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ ԱՄՆ-Հայաստան սերտ համագործակցությունը կշարունակվի: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին ԱՄՆ ջանքերն ու մարդասիրական օգնությունը տարածաշրջանին»:

Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհավորել է իր գործընկերոջը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Երկուստեք կարևորվել է հայ-ամերիկյան սերտ համագործակցության պահպանումը:

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Այս համատեքստում նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով միջազգային համապատասխան կառույցների՝ տեղում ներգրավվածության կարևորությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և արցախահայության իրավունքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը:

Նախարար Այվազյանը և պետքարտուղարի տեղակալ Բիգանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սերտ համագործակցությունը հակամարտությունից տուժած անձանց շահերի լիարժեք հասցեագրման գործում։

Թեմայի այլ նորություններ