ԱՄՆ-ն կոչ է արել վերադարձնել բոլոր գերիներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    44%
    11 կմ/ժ
  • Լոռի 16°C
    52%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    14 կմ/ժ
  • Արարատ 22°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    67%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    52%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    43%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    72%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

ԱՄՆ-ն կոչ է արել վերադարձնել բոլոր գերիներին

ԱՄՆ-ն կոչ է արել վերադարձնել բոլոր գերիներին

44-օրյա պատերազմի դադարեցման մեկամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը: Խորին ցավակցություն հայտնելով անցած տարի ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների և վիրավորների ընտանիքներին՝ Վաշինգտոնը կոչ է արել վերադարձնել 44-օրյա պատերազմի հետևանքով բոլոր գերեվարված անձանց, ապահովել տեղահանվածների կամավոր վերադարձը իրենց տներ, հակամարտության հետևանքով տուժած տարածքների համապարփակ հումանիտար ականազերծում իրականացնել և ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիությունը նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն:

Հայտարարության մեջ նաև կոչ է արվում հետաքննել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտման դեպքերը: «Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագայի նպաստաման գործին»: Վաշինգտոնը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ գտնելու համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրա հետևանքով առաջացած բոլոր հիմնախնդիրների համար»,- ասված է հայտարարությունում:

Թեմայի այլ նորություններ