ԱԻՊԾ-ն բանակցում է շահագրգիռ կառույցների հետ աճյունների որոնումները վերսկսելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    32%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    86%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    45%
    12 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    88%
    3 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    37%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    74%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    32%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    52%
    2 կմ/ժ
  • Արցախ 12°C
    87%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

ԱԻՊԾ-ն բանակցում է շահագրգիռ կառույցների հետ աճյունների որոնումները վերսկսելու համար

ԱԻՊԾ-ն բանակցում է շահագրգիռ կառույցների հետ աճյունների որոնումները վերսկսելու համար

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը գրավյալ տարածքներում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսելու ուղղությամբ բանակցում է բոլոր շահագրգիռ կառույցների հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԻՊԾ-ն:

«Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ:

2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսած Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և Ադրբեջանի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում՝ նաև քաղաքացիական անձանց»,- նշված է հաղորդագրության մեջ:  

Թեմայի այլ նորություններ