ԱՀ ՆԳՆ նախարարը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արարատ 15°C
    68%
    17 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    69%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    98%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԱՀ ՆԳՆ նախարարը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

ԱՀ ՆԳՆ նախարարը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հերթական հանդիպումը տեղի է ունեցել անհետ կորած համարվող զինծառայողների հարազատների հետ, որին մասնակցել են նաև միջգերատեսչական հանձնաժողովի անդամները:

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը Կարեն Սարգսյանին զեկուցել է ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» նույնականացման արդյունքներով հաստատված աճյունների և դրանցում առկա խնդիրների մասին:

Հանդիպման ժամանակ հանձնաժողովի նախագահը անհայտ բացակայող համարվող զինծառայողների հարազատների հետ քննարկել է դատագենետիկական նույնականացման հետագա գործընթացի, կրկնակի նմուշառումների անհրաժեշտության և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Կարեն Սարգսյանը վստահեցրել է ծնողներին, որ հանձնաժողովն ամբողջ գործիքակազմով լծված է անհայտ ճակատագրերի բացահայտման ուղղութամբ տարվող աշխատանքներով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս այս ձևաչափով շահագրգիռ կառույցների պատասխանատուների հետ հանդիպումներ ունենալ և քննարկել հետագա անելիքները:

Թեմայի այլ նորություններ