ԱՀ նախագահը միջնորդական ջանքերի համար շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    61%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    67%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    52%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    65%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    59%
    11 կմ/ժ
  • Արցախ 15°C
    68%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

ԱՀ նախագահը միջնորդական ջանքերի համար շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին

ԱՀ նախագահը միջնորդական ջանքերի համար շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին

Երեք օր առաջ մոլորվելու հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված Արցախի Հանրապետության քաղաքացի Միհրան Մուսայելյանին և ՀՀ ԶՈւ զինծառայող, նոյեմբերի 16-ին մարտական դիրքում վիրավորված Արեն Արամյանին այսօր հայկական կողմին փոխանցելուն ուղղված միջնորդական ջանքերի համար ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին։

Այդ առթիվ նախագահ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ մասնավորապես ասված է. « Կուզեի շնորհակալություն հայտնել ռուսական կողմին այս արդյունավետ միջնորդական առաքելության համար՝ հույս հայտնելով, որ նրանց շարունակական ջանքերի շնորհիվ կհաջողվի կարճ ժամկետում հայրենիք վերադարձնել ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին»:

Թեմայի այլ նորություններ