ԱՀ Նախագահ Հարությունյանը Մարտունիում մասնակցել է յոթ հրետանավորների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացման արարողությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    36%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    49%
    4 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    12 կմ/ժ
  • Արարատ 23°C
    30%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    69%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    48%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    23%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Արցախ 16°C
    76%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

ԱՀ Նախագահ Հարությունյանը Մարտունիում մասնակցել է յոթ հրետանավորների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացման արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 7-ին այցելել է Մարտունի քաղաք և շրջվարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է հիմնական առաջնահերթությունները, որոնք գտնվում են կառավարության օրակարգում: Նա ընդգծել է, որ գալիք տարվա պետական բյուջեի միջոցների ավելացմամբ պայմանավորված կավելանան նաև առկա խնդիրների լուծման հնարավորությունները:

Բնութագրությունը հասանալի չէ

Անդրադառնալով պետական կառավարման համակարգի՝ պատերազմի օրերին իրենց ծառայողական պարտականությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած աշխատակիցներին աշխատանքից ազատելու և դատական կարգով հետագայում վերականգնվելու դեպքերին առնչվող դժգոհություններին՝ նախագահը նշել է, որ խնդիրն ունի իրավական և բարոյական կողմեր:

Բնութագրությունը հասանալի չէ«Արցախն իրավական երկիր է։ Այս տարիների ընթացքում մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից մեկը կայացած ու անկախ դատաիրավական համակարգն է, որի պարագայում մենք հետ քայլ անելու իրավունք չունենք: Մենք համատեղ ջանքերով պետք է պահպանենք մեր պետական բոլոր ինստիտուտների անխոչընդոտ աշխատանքը՝ որպես մեր նորանկախ պետականության գոյության ու հարատևության համոզիչ փաստեր: Ուստի, մեր որդեգրած քաղաքականության համաձայն, մենք որևէ ձևով չենք միջամտելու դատարանի կողմից կայացվող վճիռներին։ Հասկանում և ընդունում ենք նաև խնդրի բարոյական կողմը, կա ձևավորված հանրային պահանջ, պատերազմի օրերին հայրենիքի պաշտպանության գործին մասնակցության չափի ու պաշտոնեական պարտականությունների կատարման պատշաճության վերաբերյալ հանրային օբյեկտիվ գնահատականներ ու ընկալումներ, սոցիալական արդարության վերականգնման նեղ համայնքային, հաճախ զգացմունքային, բայց նաև բարոյական, սովորութային նորմերով խիստ փաստարկված օբյեկտիվ պահանջներ, որոնք պետք է հաշվի առնել, և հավաստիացնում եմ ձեզ, որ քաղաքական իշխանություններն այս ուղղությամբ օրենքի շրջանակում փորձելու են այլ լուծումներ գտնել»,- ասել է նախագահը:

Բնութագրությունը հասանալի չէ

Արայիկ Հարությունյանն իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է արտաքին անվտանգային ապահովման հարցում ռուսական խաղաղապահ առաքելության դերն Արցախում, նշել, որ զուգահեռ աշխատանքներ են տարվում փոխլրացման սկզբունքով ուժային կառույցների հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ:

Հանդիպման վերջում նախագահն իր առանձնահատուկ երախտագիտությունն է հայտնել ազատամարտիկ, Մարտունու պատվավոր քաղաքացի և բնակիչ Վարդան Խաչատրյանին` նրան նվիրելով «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Վերջինս, լինելով Արցախյան առաջին պատերազմի զինհաշմանդամ, 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ մշտապես եղել է առաջնագծում, հերոսաբար կատարել իրեն վստահված պարտականությունները:

Բնութագրությունը հասանալի չէ

Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը նաև մասնակցել է շրջանի յոթ հրետանավորների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացման արարողությանը: Նա անգնահատելի է համարել հայրենիքի հերոս զավակների նվիրումն ու սխրանքը` նրանց հետմահու շնորհելով «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան։
 
Շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի ուղեկցությամբ երկրի ղեկավարը եղել է նաև Մարտունի քաղաքում կառուցվող բազմաբնակարան թաղամասում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:
 

Հոկտեմբերի 31-ին Մարտունու մատույցներում, լեռների գրկում, անօդաչուի հարվածից զոհվեցին Նիկոլայ Նիկողոսյանը, Գրիշա Գասպարյանը, Վազգեն Աբրահամյանը, Միքայել Արզումանյանը, Արտակ Իշխանյանը, Ապավեն Բարսեղյանը և Արսեն Դադամյանը:

Բացումը կատարել է Միքայել Արզումանյանի հայրը՝ Վահրամ Արզումանյանը, ով խաչքարի կառուցման գաղափարի հեղինակն է։

Այնուհետև օրհնության խոսքով հանդես է եկել Տեր Անդրեաս քահանա Թավադյանը։

«Այսօր այս վայրը մեզ համար դարձավ սրբատեղի։ Այս խաչքարի լռության մեջ կա մի մեծ աղաղակ, մի բողոքի ձայն, որ աշխարհին է դիմում` ասելով` մենք արդարության համար պայքարող, Քրիստոսի ճանապարհով ընթացող ազգ ենք», - ասաց Տեր Անդրեաս քահանա Թավադյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Մհեր Սարգսյանի խոսքով՝ այսօր թախծոտ, բայց, միևնույն ժամանակ, արժանահիշատակ օր է։

«Մեր հայրենիքի նվիրյալ զավակները արժանապատվորեն և հերոսաբար կանգնեցին և կռվեցին քոչվոր, թշվառ թուրք ոսոխի դեմ, մինչև վերջ պայքար մղեցին հայրենիքի պաշտպանության, երկրի և ժողովրդի անվտանգության համար:

Սերելով Հայկ նահապետից` մերօրյա հերոսները դարձան Եղիշեի «մահ չիմացյալ՝ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն» թևավոր խոսքերի դրոշակակիրները», - նշեց Մ. Սարգսյանը:

Ելույթով հանդես եկավ նաև զոհված հերոսամարտիկ Արսեն Դադամյանի քույրը` Ալյոնա Գրիգորյանը:

«Հորեղբայրս երեք որդի ուներ, երեքն էլ զոհվեցին Արցախյան առաջին պատերազմում:

Մեր ընտանիքում նրա հայրենասեր կերպարը միշտ օրինակ էր։

Եղբայրս էլ այդ գործի շարունակողը դարձավ։ Միշտ հիացնում էր բոլոր ոլորտներում՝ կրթության մեջ, աշխատանքում... պատերազմի ժամանակ էլ Արսենն անում էր ամեն ինչ հայրենիքի պաշտապանության և զինվորների կյանքը փրկելու համար», - նշեց Ա. Գրիգորյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

2020թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար զոհված յոթ հերոսները Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով:

Թեմայի այլ նորություններ