ԱՀ Նախագահ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    24%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    46%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    12 կմ/ժ
  • Արարատ 22°C
    31%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    68%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    24%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    49%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    24%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Արցախ 16°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

ԱՀ Նախագահ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը

ԱՀ Նախագահ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 28-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հետպատերազմյան շրջանում էլեկտրամատակարարման խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել համապատասխան կառույցների ներկայացուցիչները։ Չնայած նրան, որ  մի շարք  հէկեր և Սոթք-Մարտակերտ  օդային գիծը մնացել են թշնամու վերահսկողության տակ, կատարված աշխատանքների արդյունքում էլեկտրամատակարարման խնդիրների մեծ մասն արդեն իսկ լուծված է: Ըստ մասնագետների՝  2021-2022 թթ․ձմռանը էլեկտրամատակարարման խափանումներ կարող են լինել միայն  վթարների դեպքում:

Երկրի ղեկավարը հանձնարարել է ձմռան տարեշրջանում, հատկապես՝ Գորիս-Ստեփանակերտ հատվածում սահմանել մասնագիտական խմբերի շուրջօրյա հերթապահություն՝ հնարավոր վթարներին արագ արձագանքելու նպատակով:  Նախագահը շեշտել է, որ վթարների ժամանակ անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել ռազմավարական նշանակության քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես՝ բժշկական և կրթական հաստատությունների կայուն էլեկտրամատակարարումը։ Քննարկվող հարցի երկարաժամկետ լուծման ուղղությամբ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է մեկ տարում ավարտին հասցնել լրացուցիչ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, որը թույլ կտա հետագայում խուսափել անջատումներից։

Անդրադառնալով բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի և գազի   դիմաց իրականացվող վճարումներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից պետության կողմից կսուբսիդավորվի միայն չգազիֆիկացված համայնքների և գազամատակարարում չունեցող շենքերի բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի արժեքը: Ինչ վերաբերում է սպառված գազի և կապի ծառայությունների դիմաց վճարումների փոխհատուցմանը, ապա այն կպահպանվի մինչև 2022 թվականի մարտ ամիս՝ ըստ հայտարարված սահմանաչափերի։

Նախագահի մեկ այլ հանձնարարականով՝ ձմեռային տարեշրջանում  մայրաքաղաքում և  շրջաններում ճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով՝ ձնամաքրման աշխատանքների կազմակերպմանը կներգրավվեն նաև մի շարք պետական և մասնավոր ընկերություններ:

 

 

Թեմայի այլ նորություններ