ԱՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Հադրութի և Շուշիի դպրոցների ուսուցչական անձնակազմի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    42%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    46%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    13 կմ/ժ
  • Արարատ 23°C
    31%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    68%
    10 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    49%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    36%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

ԱՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Հադրութի և Շուշիի դպրոցների ուսուցչական անձնակազմի հետ

ԱՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Հադրութի և Շուշիի դպրոցների ուսուցչական անձնակազմի հետ

Սեպտեմբերի 6-ին և 7-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտ քաղաքի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում ժամանակավոր գործող՝ Հադրութի Մ. Մանվելյանի անվան և Ստեփանակերտ քաղաքի Ա. Ղուլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում ժամանակավոր գործող Շուշիի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցներ ու հանդիպել  տնօրենների և ուսուցչական կազմի հետ։

Կարևորելով բոլոր իրավիճակներում երեխաների կրթության և ուսուցիչների աշխատանքային իրավունքները՝ ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել են այդ ոլորտում Պաշտպանի լիազորությունները և կատարված աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի, մասնավորապես՝ շենքային պայմանների, դասապրոցեսներիի հերթափոխի, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների սակավության հետ կապված և մի շարք այլ խնդիրներ:

Անդրադարձ է կատարվել նաև հետպատերազմյան փուլում տիրող իրավիճակին, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերին:

Հանդիպման վերջում աշխատակիցները առանձնազրույցներ են ունեցել ցանկություն հայտնած ուսուցիչների հետ:

Թեմայի այլ նորություններ