ԱՀ Խորհրդարանն արտահերթ նիստում ընդունել է «Զենքի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    61%
    4 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    64%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    47%
    10 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    68%
    12 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    59%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    59%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    66%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

ԱՀ Խորհրդարանն արտահերթ նիստում ընդունել է «Զենքի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը

ԱՀ Խորհրդարանն արտահերթ նիստում ընդունել է «Զենքի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը

Նոյեմբերի 16-ին Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։

Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
 
Նիստի քննարկմանն էր ներկայացվել  ««Զենքի մասին» օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը։
 
Նախագծերը ներկայացնելիս  ԱՀ ՆԳՆ ոստիկանությյան պետ Արտեմ Հարությունյանը տեղեկացրել է, որ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հանձնաժողովի նիստում պատգամավորների հնչեցրած 2 առաջարկություն ընդունվել և ներառվել են փաթեթում։
 
Օրենքների նախագծերի փաթեթը նախօրեին քննարկվել  և արժանացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը։
 
Մտքերի փոխանակությամբ հանդես է եկել «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։
 
Հաջորդիվ խորհրդարանը 27 ձայնով կողմ է քվեարկել նախագծերի փաթեթին։

Թեմայի այլ նորություններ