ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը Սևակ Աղաջանյանի նախագահությամբ սեպտեմբերի 24-ին նիստ է հրավիրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Լոռի 8°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    46%
    10 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    2 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    15 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.2191
  • Դոլար = 388.01

ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը Սևակ Աղաջանյանի նախագահությամբ սեպտեմբերի 24-ին նիստ է հրավիրել

ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը  Սևակ Աղաջանյանի նախագահությամբ սեպտեմբերի 24-ին նիստ է հրավիրել

Օրակարգում ««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր:
 
Օրենքի նախագծով սահմանվում է, որ այսուհետ Արցախի Հանրապետությունում գործելու է միայն մեկ նոտարական տարածք:
 
Եվ հաշվի առնելով Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների բնակչության մի մասի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը, նախագծով սահմանվում է նաև նոտարի գործուղումը Հայաստանի Հանրապետություն՝ տեղահանված բնակչության շրջանում նոտարական գործողություններ իրականացնելու համար:
 
«Նախագծի ընդունմամբ կապահովվի բնակչության կողմից նոտարական գործողություններից օգտվելու հարմարավետություն, ինչը կվերացնի այս բնագավառում ավելորդ քաշքշուկները»,-  ընդգծել է ԱՀ արդարադատության նախարար  Ժիրայր Միրզոյանը:
 
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը, և այն   կներկայացվի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:

Թեմայի այլ նորություններ