ԱՀ ԱԻՊԾ-ն ամփոփում է անցած շաբաթը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    7 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    89%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    76%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

ԱՀ ԱԻՊԾ-ն ամփոփում է անցած շաբաթը

ԱՀ ԱԻՊԾ-ն ամփոփում է անցած շաբաթը

Նոյեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 347 զանգ՝ տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:

Նախորդ շաբաթների համեմատ անցած 7 օրերի ընթացքում հրդեհների թիվը զգալիորեն նվազել է: Մեկ շաբաթվա կտրվածքով Արցախի տարածքում գրանցվել է հրդեհի 3 դեպք:

Հրշեջ փրկարարները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով, քանի դեռ երկրին պատուհասած վտանգը դեռ շարունակվում է, ուժի մեջ է ռազմական դրության ռեժիմը:

Օր օրի ավելանում են զենք-զինամթերքի հայտնաբերման վերաբերյալ կանչերը: Նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է զինամթերքի և այլ պայթուցիկ նյութերի վերաբերյալ 56 դեպք: Սակրավորական խմբերը դրանք տեղափոխել են անվտանգ տարածք ու վնասազերծել:

Սակրավորներն այժմ աշխատում են 911 ահազանգման կենտրոնում ստացված կանչերով: Նշենք, որ այժմ արցախցի գործընկերների հետ մեր հայրենակիցներին հումանիտար օգնություն են ցուցաբերում նաև ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները:

Նոյեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Արցախի տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների 7 դեպք. Տուժել է 4 քաղաքացի: Փրկարարները առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, վերջիններիս տեղափոխել են բուժհաստատություններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Սոցիալ-կենցաղային բնույթի 66 դեպք է արձանագրվել: Դրանց մեծ մասը բնակչությանն օգնելու կանչեր են. Հիվանդի կամ մահացած անձանց մարմինների տեղափոխում, ջրամատակարարում, դռան բացում, պարենային մթերքների առաքում և այլն:
Փրկարարական ջոկատները, համագործակցելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ռուսական խաղաղապահ զորակազմի հետ, շարունակում են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներով: 

Թեմայի այլ նորություններ