Ադրբեջանը զինծառայողների մարմինների փոխանակման գործընթացը ձգձգում է. ԱԻՊԾ-ն արդեն հայտնաբերել է 693 հայ զինծառայողի մարմին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    13 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    89%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    84%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    58%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    72%
    6 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Ադրբեջանը զինծառայողների մարմինների փոխանակման գործընթացը ձգձգում է. ԱԻՊԾ-ն արդեն հայտնաբերել է 693 հայ զինծառայողի մարմին

Ադրբեջանը զինծառայողների մարմինների փոխանակման գործընթացը ձգձգում է. ԱԻՊԾ-ն արդեն հայտնաբերել է 693 հայ զինծառայողի մարմին

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքների արդյունքում մինչև օրս մոտ 693 հայ զինծառայողի մարմին արդեն հայտնաբերել է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը՝ հավելելով, որ որոնողական աշխատաքները շարունակվում են:

«Արդեն այդ աշխատանքներին միացել են ոստիկանական և Պաշտպանության բանակի ջոկատները: Դիակների փոխանակում պարբերաբար իրականացվում է: Ուղղակի ադրբեջանական կողմի հետ դժվար է բանակցելը, փոխանակման գործընթացը ձգձգվում է: Ընդհանրապես ադրբեջանական կողմը այս ընթացքում շատ է խոչընդոտում աշխատանքներին, համաձայնության չեն գալիս կամ մի օր համաձայնվում են, իսկ հաջորդ օրը անհասկանալի պատճառներով հրաժարվում համաձայնությունից»,- հայտնել է Թադևոսյանը:

Հարցին, թե արդյոք որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվե՞լ են պատսպարված քաղաքացիներ և զինծառայողներ, Թադևոսյանը պատասխանեց, որ սկզբնական շրջանում մեկ դեպք եղել է Շուշիի հատվածներում, սակայն դրանից հետո նման դեպքեր չեն արձանագրվել:

ԱԻՊԾ ներկայացուցչի խոսքով` Զանգելանի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութից հարավ ընկած հատվածներում փրկարարները դեռ որոնողական աշխատանքներ չեն իրականացնում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են:

Նրա խոսքով` գերիների փոխանակման մասով նույնպես բանակցություններն ընթանում են ամենաբարձր մակարդակով, որին ներգրավված են ռուս բարձրաստիճան սպաները, բայց դեռ որևէ արդյունք չկա:

Անդրադառնալով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներին` Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության խոսնակ Էթերի Մուսայելյանը նշել է, որ նոյեմբերի 13-ից ԿԽՄԿ-ն՝ որպես հումանիտար կազմակերպություն և չեզոք միջնորդ, մասնակցել է դիակների դուրսբերման և վերադարձման գործընթացին: 

«Մենք օգնում ենք կողմերին, որպեսզի նրանք կարողանան ավելի անվտանգ պայմաններում կազմակերպել այդ գործընթացը: Գրեթե ամենօրյա ռեժիմով մասնակցում ենք բանակցություններին, ամեն օր, երբ տեղի են ունենում այդ գործընթացները, մասնակցում ենք որպես միջնորդ: Մեր բոլոր բանակցությունները կողմերի հետ նման հարցերի շուրջ կրում են գաղտնի բնույթ և հիմա ասել, թե ինչի շուրջ ենք բանակցում, չենք կարող»,- ասել է Մուսայելյանը:

Թեմայի այլ նորություններ