Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    44%
    11 կմ/ժ
  • Լոռի 16°C
    52%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    67%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    26%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    52%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    26%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    72%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով Բաքվի «ռազմավարի պուրակից» հեռացվել են բոլոր մանեկեններն ու սաղավարտները:

Նման արձանագրումը վկայում է, որ Ադրբեջանը սկսում է տեղի տալ Հայաստանի և միջազգային հանրության պահանջներին: Չնայած դրան՝ ի սկզբանե Հայաստանի պահանջը եղել է «ռազմավարի պուրակի» ամբողջական փակումը: Հիշեցնենք, որ Հաագայի դատարանն այսօր սկսել է քննել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը:

ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, հոկտեմբերի 14-15-ին Հաագայի Խաղաղության պալատում կանցկացնի հանրային լսումներ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման համար ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գործով:

Դիտումների քանակ

Թեմայի այլ նորություններ