Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ. ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    19 կմ/ժ
  • Լոռի 12°C
    75%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    78%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    88%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    71%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    5 կմ/ժ
  • Արցախ 13°C
    84%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22393
  • Դոլար = 388.01

Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ. ՄԻՊ

Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ. ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ադրբեջանական իշխանությունների և զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ այլատյացության վարքագծի դրսևորումներին: Ստեփանյանը գրել է.

«Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշների դեմ ծավալված մոլեգին պայքարը ադրբեջանական իշխանությունների և զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ այլատյացության վարքագծի հերթական դրսևորումն է։

Գորիս-Կապան ճանապարհին անչափահասների տեղափոխող ավտոբուսից սվիններով Արցախի պետականության խորհրդանիշները մաքրելու դեպքը, Արցախի տարբեր բնակավայրերից և շինություններից Արցախի դրոշը հեռացնելու պահանջներն Արցախում ապրող հայերի նկատմամբ ադրբեջանցիների հանդուրժողականության իսպառ բացակայության վառ օրինակներ են։

Պետք է նկատի ունենալ, որ Արցախի պետականության խորհրդանիշները մեր մշակութային արժեքների անբաժանելի մաս են կազմում, ուստի դրանց նկատմամբ անհանդուրժողականությունը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ։

Պետականության խորհրդանիշները Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապրելու, ինքնությունը պահպանելու և ինքորոշման իրավունքի խորհրդանիշներն են, որոնց նկատմամբ ցանկացած ոտնձգություն ինքնին ուղղված է մեր ժողովրդի արժանապատվության և իրավունքների ընդհանուր համակարգի դեմ»։

Թեմայի այլ նորություններ