Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների փաստեր են ներկայացվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    76%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    56%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    76%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    77%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    64%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների փաստեր են ներկայացվել

Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների փաստեր են ներկայացվել

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և գերիների անհապաղ ազատ արձակման հարցն է բարձրացրել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 4-ին՝ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հետ հանդիպման ժամանակ:
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել 2021 թվականի սեպտեմբերի 27-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ընդունված բանաձևի համար և համազեկուցողներին տեղեկացրել Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի մասին, որոնք փաստագրված են նաև միջազգային կազմակերպությունների կողմից: Մասնավորապես, մոնիտորինգի թիմին ներկայացվել են նախաքննությամբ հաստատված փաստական տեղեկություններ ու վերապրածների վկայություններ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների, այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, արտադատական սպանությունների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի այլ կոպիտ խախտումների վերաբերյալ:
 
Ի թիվս այլ հարցերի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ դատական համակարգի անկախության ամրապնդմանը,  դատական իշխանության բարեվարքության ստուգմանը, խոսքի ազատության ոլորտի կատարելագործմանը, սահմանադրական բարեփոխումների գործընթացին, իշխանության երեք ճյուղերի միջև փոխզսպման ու հակակշռման մեխանիզմների կատարելագործմանը:

Թեմայի այլ նորություններ